• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի կրթական պարգևի մրցութային հանձնաժողովի հետ հանդիպման մասնակցելու մասին

Հրաման

02.05.2016թ.

2016թ. մայիսի 3-ին՝ ժամը 14.00,  Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մեծ դահլիճում (Հովսեփ Էմինի փողոց 123) կայանալու է ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի սովորողների ամենամյա կրթաթոշակի մրցանակի հանձնաժողովի հանդիպումը թեկնածու դպրոցների ղեկավարների և թեկնածու սովորողների հետ։ Կրթահամալիրից մրցանակի հավակնորդների մասնակցությունը արդյունավետ կազմակերպելու նպատակով.

  1. հանդիպմանը մասնակցելը համարել ուսումնական աշխատանք.
  2. հաստատել կրթահամալիրից հանդիպման մասնակիցների ցուցակը.
  3. խմբի ղեկավար նշանակել Լուսինե Սարգսյանին.
  4. մրցանակի հավակնորդներին` մինչև հանդիպումը ուսումնասիրեն ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի սովորողների ամենամյա կրթաթոշակի կազմակերպման մասին տեղեկություններ, նյութեր, իրենց բլոգներում հրապարակեն իրենց ուսումնական գործունեությունը և նախասիրությունը ներկայացնող նյութեր.
  5. հանդիպումը mskh.am-ում լուսաբանում են նույն օրը.
  6. խմբի մեկնումը` Մայր դպրոցից` կրթահամալիրի ԿՎԶ մակնիշի ավտոբուսով։

Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան

Մրցանակի հավակնորդներ

  1. Աբրահամյան Տիգրան Հայկազի
  2. Նշանյան Արտակ Երվանդի
  3. Սարգսյան Նանե Ռուբենի
  4. Սահակյան Սոնա Հրաչյայի
  5. Համբարձումյան Զավեն Վարդանի
  6. Մաթևոսյան Աննա Անդրանիկի
  7. Վարդանյան Վարդան  Վլադիկի  
  8. Հակոբյան Սարգիս Վահագնի
  9. Իսախանյան Էմմա Խորենի
  10. Սահակյան Նարեկ Արայիկի

Լուսաբանող խումբ

  1. Մարտիրոսյան Արման Ռոմանի
  2. Մայիլյան Սոնա Արմանի
  3. Բեզիրգանյան Սոնա Վահանի
  4. Գևորգյան Մարիամ Արթուրի
  5. Ղալամքարյան Նարե Արամազդի