• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ռադիոլուրը ուսումնական գործընթացում

Այսօր Նոր դպրոցի համակարգչային սրահում տեղի ունեցավ վարպետության դաս «Ռադիոլուրը ուսումնական գործընթացում» թեմայով: Վարպետության դասը վարում էր դասավանդող Մարգարիտա Հարությունյանը: Դասի նպատակն էր սովորեցնել, թե ինչպես կարելի է ռադիոլուր ստեղծել մեկ կամ երկու դասաժամի ընթացքում: Լրագրող-սովորողների մի խումբ դասի ընթացքում ձայնագրում էր մասնակիցների խոսքը, մի այլ խումբ էլ` լուսանկարում:  Ապա հավաքված ձայնագրությունը համակարգչի մեջ տեղափոխելուց հետո լրագրող-սովորողները մոնտաժեցին, և. . . ռադիոլուրը պատրաստ էր: