Նկարագրություն:
Տունդարձի ճանապարհին, ըստ ծրագրի, պետք է գնայինք Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցի: Երբ տեղ հասանք, այնտեղ նոր-նոր սկսվում էր Բուն Բարեկենդանին նվիրված տոնակատարությունը: Այն կազմակերպել ու անցկացնում էին Ջրվեժի Երիտասարդական ակումբի սաները և եկեղեցու երիտասարդական խորհրդի անդամները:Երգ ու պար, խաղեր, ուրախ տրամադրություն:
Հ.Գ. Մենք մեր ակտիվ մասնակցության համար մրցանակ ստացանք: