• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կտափայտի առաջնություն Միջին դպրոցում

6-րդ դասարաններում  «Խաղերի և խաղալիքների պատմություն» թեման ուսումնասիրելիս որոշեցինք անդրադառնալ հայկական ավանդական խաղերին: Կազմեցինք նախագիծ, գրեցինք հոդված «Դպիր»ամսագրի համար և սկսեցինք մարզումները: Առաջինը մոռացության փոշուց մաքրեցինք Կտափայտ կամ Կռափայտ խաղը: Խաղափայտերը պատրաստեցին երեխաները: Առաջին մրցումները տեղի ունեցան նոյեմբերի 6-ին: Երկրորդ մրցույթը նվիրեցինք «Սեբաստացու օրեր» տոնին: 
Խաղը կայացավ կրթահամալիրի մարզադաշտում: Հաջողությունը 6-2 դասարանի կողմն էր: Մեծ էր երեխաների խանադավառությունը և ուրախությունը : Այս խաղը լավ յուրացնելուց հետո կսովորենք ավանդական այլ խաղեր: 
Հայկազ Մարգարյան

ԴԱՍԱՐԱՆ: