• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մենք շնչում ենք Կոմիտաս

Այսօր, ընդհանուր պարապունքից հետո, ինչպես Կոմիտասյան օրերին, «Սեբաստիա» համերգասրահում «Կոմիտասյան երգերի ուսուցում» թեմայով տեղի ունեցավ ուսումնական բաց պարապմունք։ Այս կիսամյակում սա արդեն երրոդ պարապունք էր, որի ընթացքում սովորեցինք և կատարեցինք Կոմիտասի գրառած և չկատարված երգերից։ Մեզ միացել էր նաև Նոր դպրոցի սովորողների խումբը, որը մեծ ոգևորությամբ մասնկացում էր երգեցողությանը։ Այս անգամ ընտրվել էին ավելի բարդ երգեր՝ «Կաքավն եկավ» և «Թագվոր, քո ձիուն», որոնք շատ զարմանալի կերպով հեշտությամբ դարձան մերը։ Ինչպես ասաց ընկեր Տաթևը՝ մենք շնչում ենք Կոմիտաս։ Եվ ունենալով մեր հոգու խորքում մի անկյուն, որը կոչվում է Կոմիտաս, մենք միշտ զգում ենք նրա երաժշտությունը։

Ավագ դպրոց, 9-2 դասարան