• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նոյեմբերյան առցանց ֆլեշմոբ հայոց լեզվից

Հայոց լեզվով և լեզվաբանական աշխատանքով ոգևորված հարգելի՛ սովորողներ, ծնողներ, դասավանդողներ.
2015թ. նոյեմբերի 12-ին՝ ժամը 19.00 կազմակերպվում է ամենամսյա առաջին առցանց ֆլեշմոբը հայոց լեզվից, որին կարող է մասնակցել ցանկացած մարդ՝ Հայաստանից, Արցախից, Վրաստանից, հայկական սփյուռքից՝ անհատապես, խմբով, ընտանիքով։ 
Ուսկենտրոնի բլոգում, կրթահամալիրի կայքում, դպրոցների ենթակայքերում, սոցիալական ցանցերում կհրապարակվեն առաջին ֆլեշմոբի առաջադրանքները:
Առաջադրանքներն ուղղված են 1-3, 4-5-րդ, 6-8-րդ և 10-12-րդ դասարանցիներին:
Մասնակիցներն առաջադրանքները կարող են անել մենակ, խմբով, ընտանիքով։ 

Ոչ հայկական դպրոցների սովորողները կարող են ընտրել իրենց ցանկացած, հարմար տարբերակը: 

Կրթահամալիրի դպրոցների սովորողներին խնդրում ենք ընդգրկել այս աշխատանքում այլ դպրոցներից իրենց ընկերներին, բարեկամներին։

Հայաստանցի մասնակիցների պատասխաններն ընդունվում են  մինչև ժամը 22:00, ոչ հայաստանցի մասնակիցների համար ֆլեշմոբն ավարտվում է հաջորդ օրը՝ ժամը 22:00:

Ֆլեշմոբն ամբողջ տարի լինելու է ամեն ամսվա երկրորդ հինգշաբթի օրը:
Ֆլեշմոբի մրցանակը ճամբարի ուղեգիր է, որ սահմանված կարգով, տարեկան մասնակցության արդյունքներով տրամադրվում է լավագույն արդյունքներ ցուցաբերած սովորողներին, ընտանիքներին։

Լուսանկարը՝ Մարիետ Սիմոնյանի