Նկարագրություն:
Հիմնական դպրոցի դաստիարակ Գոհար Սմբատյանի նախաձեռնությամբ այսօր կազմակերպել էր հանդիպում-սեմինար նախակրթարանի ծնողների հետ: Ծանոթացանք, խոսեցինք, քննարկեցինք ծնողներին հուզող հարցեր, ևս մեկ անգամ ներկայացրեցինք կրթահամալիրում իրականացվող ծրագրերը: Այնուհետև տիկին Աիդայի նախաձեռնությամբ միասին խաղացինք, աշխատեցինք նախակրթարանի բակ-պարտեզում, ավազանկարչությամբ զբաղվեցինք: Շատ ջերմ, հագեցած, գեղեցիկ օր ստացվեց: Ծնողների հետ որոշեցինք հաջորդ անգամ միասին հեծանիվ վարել սովորել, լողալ: Ուրախ ենք, որ այսքան հմայիչ, խելացի, հետաքրքիր ծնողներ մեր կրթության կրողներն են: