• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ստամբուլը մետրոյի ապակու ետևից (պատում 5)

Նկարագրություն: 
Ստամբուլում տիեզերագիտական ճամբարի մասնակիցներն ունեին 12 ժամ, որից 4-ը օդանավի հետ կապված պարտադիր արարողակարգին էր տրամադրվում (մոտ 2 ժամ՝ Իզմիրի օդանավից իջնելուց հետո, 2-ը՝ Ստամբուլի օդանավը նստելիս): Մնացած 8 ժամը՝ 15 միլիոնանոց քաղաքում: Ի՞նչ պիտի անեինք,եթե մեր ճամբարական Ալեի ծնողները մեզ չօգնեին: Նրանք մոտ մեկ շաբաթ էր՝ արդեն Ստամբուլում էին և մանրամասն մշակել էին Ստամբուլի մեր երթուղին: Շնորհակալություն մեր հարգելի ծնողներին: Նախ՝ մեր խումբը նստեց մետրո, որն անցնում էր քաղաքի միջով և ընթանում էր բացօթյա: Մեկ ժամից ավելի տևած գնացքի ուղևորությունը քաղաքի երկայնքով մեկ հնարավորություն տվեց մեզ հնարավորին չափ շատ բան տեսնել քաղաքում: Ներկայացնում եմ ֆոտոշարք՝ արված մետրոյի ապակիների ետևից: Եվ մի հետաքրքիր դիտարկում ևս՝ մետրոյից մնացած մի տպավորություն: Մեր ճամփորդ սեբաստացիների հասկանալի հա-հա-հի-հին, բարձր խոսակցությունն ու աշխուժությունը որևէ մեկի կողմից նկատողության կամ անգամ խիստ հայացքի չարժանացավ: Ընդհակառակը՝ բարեհոգի, ժպտուն հայացքով նայում էին մեր՝ նրանց լռեցնելու անհաջող փորձերին: Ընթացքում, տեսնելով ուղևորների նման մոտեցումը,մենք էլ խաղաղվեցինք, և ամբողջ ճանապարհը մեր աղմկարարների հետ անցանք հաշտ ու համերաշխ: