• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նոր լուրեր Իզմիրից

Ողջույն բոլորին,

Բարեհաջող հասել ենք Իզմիրի տիեզերագիտական ճամբար: Արդեն տեղավորվել ենք, և հենց այսօրվանց սկսվել է աշխատանքային առօրյան: Մեր ճամբարականներին բաժանեցին խմբերի՝ յուրաքանչյուր խմբում երկու հայ՝ ըստ իր տարիքային խմբի: Երեխաները մասնակցում են տարբեր գործունեությունների՝ ուսուցում, ֆիլմի դիտում, խաղ: Դեռ չենք կարողացել ձեռք բերել թուրքական հեռախոսահամար, սակայն ճամբարի ղեկավարներն ասացին, որ մեզ կտրամադրեն հատուկ քարտեր, որով սովորողները կկարողանան զանգահարել: Վաղը կփորձենք կապ հաստատել: Wi-fi կապն էլ այս պահին արդեն գործում է, կարող եք կապի մեջ լինել ինձ հետ Viber-ով (093 24 50 25) կամ Facebook-ով: Հետևեք նաև կայքին, որտեղ անընդհատ կհրապարակվեն ճամբարային առօրյայի լուսանկարները: