• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանգստանում ենք Թբիլիսիի թիվ 98 դպրոցում

Առավոտյան 7-ին ճանապարհ ընկանք, իսկ արդեն ժամը 12-ին Թբիլիսիում էինք:

Մեզ շատ ջերմ ընդունեցին Թբիլիսիի թիվ 98 դպրոցի սովորողները: Նրանք մեզ ուղեկցեցին, միասին քայլեցինք քաղաքում: Եղանք Թբիլիսիի Սուրբ Երրորդություն եկեղեցում, Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, որտեղ օրհնություն ստացանք հայկական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ սրբազանից:

Այնուհետև եղանք Թբիլիսիի հայտնի ճոպանուղում, զբոսնեցինք և վերադարձանք դպրոց՝ հանգստանալու:

Մեզ դեռ սպասվում է զբոսանք իրիկնային Թբիլիսիով: Հաջորդ նյութը՝ օդանավակայանից: