• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սաղարթախիտ անտառներ, հայելանման լիճ, հրաշք բնություն, մի խոսքով թումանյանական բնաշխարհ...

Դսեղ գյուղից 3 կմ հարավ-արևելք Սևորդաց լեռնաշղթայի Ծովիղաշ լեռնագագաթի հյուսիսային լանջի ափսեաձև գոգավորությունում ընկած է «Դսեղի ծովեր» լիճը: Այն Հայաստանի բնության ջրագրական հուշարձան է: «Ծովերը» կարելի է համարել նաև մշակութային հուշարձան, այստեղ Հովհաննես Թումանյանի հետ սեղան են նստել Ա. Իսահակյանը, Ա. Շիրվանզադեն, Վ. Բրյուսովը, Վ. Տերյանը, Լեոն և այլ երախտավորներ: Լիճը հիմնականում սնվում է ստորգետնյա քաղցրահամ աղբյուրներից և անձրևներից: Լճի երկարությունը250 մետր է, լայնությունը ամենալայն տեղերում` 200 մետր, առավելագույն խորությունը 4.5 մետր է:

«Դսեղի ծովերը» շրջափակված է թավուտ անտառներով: