• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սպասումներս արդարացված են

Մենք արդեն վերադարձել ենք Գորիսից: Սպասումներս արդարացված են: Մեզ այնտեղ շատ լավ դիմավորեցին: Մեր ժամանակն անցնում էր հետաքրքիր և անակնկալներով լի: Կատարվեց իմ երազանքը, ես վերջապես քայլեցի  Խնձորեսկ գյուղի  ճոճվող կամրջի վրայով, իհարկե շատ վախենալով, բայց ես հասա իմ երազանքին: Մենք Գորիսի ճանապարհին մտանք Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցի: Այնուհետև շարժվեցինք Գորիսի թիվ 3 դպրոց, որտեղ մեզ սպաում էին արդեն մեր նոր ընկերները: Ծանոթացանք, ընկերացանք և անցկացրինք երեք անմոռանալի օրեր միասին: Եղանք հին Գորիսում, խոնարհված Սուրբ Հռիփսիմե վանքում, Սբ. Աստվածածին եկեղեցում, Քարահունջում, Ակսել Բակունցի տուն-թանգարանում, Գորիսի պատկերասրահում, տունդարձի ճանապարհին հիացանք հրաշք Նորավանքով: Զրուցեցինք, լսեցինք, սովորեցինք և անցկացրինք գեղեցիկ ճամբարային օրեր՚: Շուտով կհանդիպենք, և մեր ընկերությունն ավելի կամրապնդվի:

Անի Գևորգյան