• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճոճվող հաճույք

Լինել Գորիսում և չքայլել Խնձորեսկի ճոճվող կամրջի վրայով անհնար է: Այսօր գորիսեցի մեր ընկերների հետ վայելեցինք այդ աննկարագրելի հաճույքը: 

Խնձորեսկի ճոճվող կամրջի երկարությունը 160 մետր է, բարձրությունը` 63 մ, քաշը` 14 տոննա:

Կամուրջը միմյանց հետ կապում է հին Խնձորեսկի երկու «ափերը», որտեղից երևում են ոչ միայն Խնձորեսկի չորս եկեղեցիները, այլև նշանավոր «Ինը մանուկի» աղբյուրը:

Հին ավանդույթը պատմում է, որ երբ հերթական անգամ  Խնձորեսկի վրա հարձակվում են թշնամիները, գյուղի կանայք ու աղջիկները տղամարդկանց հետ պայքարում են պաշարումից ազատվելու համար: Պայքարի ընթացքում զոհվում է ինը երեխաների մայր, այրի Սոնան: Նրա հայրը` ուստա Օհանը, գյուղի կենտրոնական թաղում` Պիծիձորում, ուր հսկա ընկուզենու արմատներից ջուր էր ծորում, հիասքանչ  կամարով և շքեղ թասով աղջկա հիշատակին, ի բարօրություն ինը որբերի, աղբյուր է կառուցում, որի թասը կնոջ կուրծք է հիշեցնում: Թասից ջուր հնարավոր է խմել միայն երկու ձեռքով հենվելով գետնին:

Արթուր Մարգարյան