• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հին Գորիս

Տեղավորվելուց և մի փոքր հանգստանալուց հետո հանդիպեցինք ու մեր նոր ընկերների հետ շարժվեցինք դեպի հին Գորիս: Հրաշալի եղանակ, հիասքանչ բնություն և անկեղծ միջավայր. չզգացինք, թե ինպես անցանք ճանապարհը, որ այդքան երկար էր թվում:

Հին Գորիսը, Կյորեսը, գյուղ է Սյունիքի Տաբանդ գավառում, Գորիս գետի միջին հոսանքի ձախ ափին, Լաստիկալ (Խութ) լեռան հյուսիս-արևմտյան լանջերն ակոսող ձորում: Գորիսը բնակավայր է եղել վաղ ժամանակներից․ մարդը նրա քարաևձավներն ու քարայրերը որպես կացարան օգտագործել է դեռևս խոր հնադարում։ Պահպանվել են քարայրների մեջ եղած քարանձավները։

Սվետլանա Մանգասարյան