• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2014-2015 ուստարվա սովորողների գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ N 15-270
13.05.2015թ.

Հիմք ընդունելով ՀՀ ԿԳ նախարարի «2014-2015 ուստարվա սովորողների գիտելիքների ստուգման, ավարտական, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատելու մասին» 2015թ մայիսի 4-ի թիվ 379-Ա/Ք հրամանը, կրթահամալիրի 2014-2015 ուսումնական տարվա պլանները` 2014-2015 ուստարվա 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում սովորողների գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման նպատակով.

  1. կրթահամալիրի հանրակրթական հաստատություններում ստեղծել քննական կենտրոններ և նշանակել ղեկավարներ.
  • ավագ դպրոց-վարժարանում. ղեկավար՝ Գևորգ Հակոբյան, օգնական՝ Լիլիթ Գասպարյան.
  • գեղարվեստի ավագ դպրոցում. ղեկավար՝ Գրիգոր Խաչատրյան, օգնական՝ Գայանե Առաքելյան.
  • քոլեջ-արհեստագործական ավագ դպրոցում. ղեկավար՝ Արտյոմ Խաչատրյան, օգնական՝ Նարինե Պողոսյան.
  • միջին դպրոցում. ղեկավար՝ Մարիետ Սիմոնյան, օգնական՝ Անի Տեր-Արսենյան.
  • Հիմնական դպրոցում. ղեկավար՝ Գոհար Բալջյան, օգնական՝ Լարիսա Գևորգյան.
  • Գեղարվեստի կրտսեր դպրոցում. ղեկավար՝ Արմինե Թոփչյան, օգնական՝ Ծովինար Սարգսյան.
  • Դպրոց-պարտեզում. ղեկավար՝ Տաթև Բլեյան, օգնական՝ Անուշ Հովհաննիսյան.
  • Նոր դպրոցում. ղեկավար՝ Կարինե Պետրոսյան, օգնական՝ Արմինե Տեր-Արսենյան.
  1. քննական կենտրոնների ղեկավարներին՝ ղեկավարվելով 2015թ. մայիսի 4-ի թիվ 379-Ա/Ք և 2012թ. մայիսի 3-ի թիվ 388-Ն հրամաններով, ընդունել ի գիտություն ՀՀ ԿԳՆ հաստատած՝ գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների ժամանակացույցը մինչև մայիսի 20-ը հաստատել.
  • 2014-2015 ուստարվա 2-րդ կիսամյակի և ուստարվա արդյունքների ամփոփման ժամանակացույցը.
  • քննական հանձնաժողովների կազմերը.
  • առարկայական խորհրդատվությունների ժամանակացույցը.
  • ապահովել mskh.am-ի «Քննական կենտրոն» էջում օպերատիվ հրամանում հիշատակված հիմքերի, աշխատանքներին վերաբերող տեղեկությունների, արդյունքների հրապարակումը.
  1. Ռուդիկ Սահակյանցին նշանակել քննական թեստերի ստացման և քննական կենտրոնների հասցման պատասխանատու: 12-րդ դասարանների թեստերի ծրարները սահմանված կարգով բացել Մեդիակենտրոնում. պատասխանատու՝ Լիլիթ Ազիզխանյան.
  2. Սուսան Մարկոսյանին՝ համակարգել 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման միասնական կարգի և մայրենի լեզվի, մաթեմատիկայի առաջադրանքների մշակումը.
  3. քննական կենտրոնների գրասենյակների ղեկավարներին՝ ավարտական և պետական ավարտական յուրաքանչյուր քննության ավարտից հետո ԳԹԿ-ի կայքում մուտքագրել քննությունների արդյունքները՝ դպրոցների անհատական էջերում՝ «Ավարտական քննություններ» բաժնի «Գնահատականներ» ենթաբաժնում (Էջի մուտքի անունը և ծածկագիրը տրամադրվում է միայն պատասխանատուին).
  4. Գոհար Բալջյանին, Տաթև Բլեյանին, Արմինե Թոփչյանին, Կարինե Պետրոսյանին՝  4-րդ դասարանում գիտելիքների ստուգումը կազմակերպել  ստուգման միասնական կարգով և առաջադրանքներով.
  5. հիշեցնում եմ քննական կենտրոնների ղեկավարներին, որ փոխադրական, ավարտական և պետական ավարտական քննություններին մասնակցելու իրավունք ստանում են այն սովորողները, ովքեր 2014-2015 ուստարվա ուսումնառության պայմանագրով նախատեսված ուսումնական առաջադիմության և ուսումնական ծառայությունների համար վճարման պարտքեր չունեն կիսամյակների և ուստարվա արդյունքներով. միջին և ավագ դպրոցների գրասենյակների ղեկավարներին՝ անհատապես զգուշացնել շրջանավարտի ծնողին (օրինական ներկայացուցչին), որ ուսումնառության պայմանագրերով նախատեսված վճարներն ամբողջությամբ պետք է կատարել մինչև 2015թ. մայիսի 22-ը.
  6. 9-րդ և 12-րդ դասարանցիների համար ուսումնական տարվա վերջին պարապմունքի օր համարել մայիսի 21-ը՝ անցկացնելով «Վերջին դաս» արարողությունը.
  7. գրասենյակների ղեկավարներին՝ հրամանին 24 ժամվա ընթացքում անհատապես ծանոթացնել յուրաքանչյուր 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանցու և նրա ծնողին (օրինական ներկայացուցչին):

  Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան