• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայիսյան հավաքի ստուգատեսներ

Հեղինակային կրթական ծրագրերի հեղինակներ` դասավանդողներ, կրթահամալիրի դպրոցների սովորողներ, ծնողներ, ապրիլի մեկից մեկնարկում են մայիսյան 10-րդ ամենամյա բաց հավաքի ստուգատեսները.
  1. «Հավաքից հավաք»
    Ի՞նչ եք ներկայացնում հանրային փորձաքննության` որպես հեղինակ.
  • մեկ տարվա աշխատանքը` որպես ուսումնական նյութեր, ծրագիր-նախագծեր, ձեր գործունեության լուսաբանման փաթեթ 
  • առանձին հաջողություն և ձեռքբերում, տարվա ձեր «գործ գործոցը»
  • տարվա արդյունքների վերլուծություն։
    Ի՞նչ եք ներկայացնում որպես փորձագետ.
  • հեղինակային կրթական ծրագրի, կազմակերպման, առանձին ուսումնական նախագծի մասին ձեր նկատառումները
  1. 2015-2016-ի Ձեր անհատական ուսումնական պլանը
  • հանրակրթությունը (ուսումնական ծանրաբեռնվածություն դպրոցում),
  • ընտրած դասընթացները, մարզական ակումբը, լրացուցիչ կրթությունը դպրոցում, կրթահամալիրի ուսումնական կենտրոնում կամ այլ հաստատությունում,
  • ինքնակրթությունը, տնային աշխատանքը։
    Հարգելի սովորող, այդ աշխատանքում ներգրավեք ծնողներին։  Չմոռանաք պատմել ընթացիկ տարվա անհատական պլանի, դրա կատարման մասին ձեր նկատառումները։ Անհատական ուսումնական պլանը պիտի դառնա ընտանեկան և դասարանային քննարկման առարկա։
Ինչպե՞ս եք հավաքին ներկայանում անձամբ և ներկայացնում ձեր ընկերներին, խումբը, ձեր ուսումնական մեկ տարվա աշխատանքը։
Սկսեք հավաքը Ձեր ուսումնական բլոգներում, բլոգի «Մայիսյան հավաք» էջում, հրապարակեք ձեր պատում-հաշվետվությունը, հոդվածը, լուսաբանեք հավաքը` հրապարակելով.
  • թեմատիկ ֆոտոպատում` դիմանկար, գործունեություն,  միջավայր, օրվա իրադարձությունը
  • հարցազրույց
  • օրվա լուր
  • ռեպորտաժ (տեքստ, տեսանյութ)
  • հավաքի նյութերի վերլուծություն։

Ստուգատեսի նյութերին ներկայացվող պահանջները՝  

  • կենդանի, հետաքրքիր, անմիջական պատում՝ բանավոր և գրավոր
  • որակյալ լուսանկարներ, տեսանյութ
  • գրագետ խոսք
  • գրագետ մոնտաժ։