• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ստուգատեսը շարունակվում է

Ինչպես սպասվում էր, հուվարի 29-ի ծրագիրը բավականին հագեցած ստացվեց: Արդեն առավոտվանից բնագիտության լաբորատորիան լեցուն էր մասնակիցների  խմբերով, որոնց թիվը անընդհատ ավելանում էր: Առավոտյան մեզ միացան նաև Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի սովորողները իրենց ղեկավար Աշոտի հետ:

Մինչ բուն  ցուցադրությունը սկսելը, արդեն հասցրել էինք ծանոթանալ բոլոր խմբերի աշխատանքներին ու հիանալ փոքրիկ սովորողների մտքի թռիչքով:  Արդեն ժամը 12:00-ին մարմարյա սրահում ընդհանուր պարապմունքին ներկա էին բոլոր մասնակից խմբերը: Մասնակցիների աշխարհագրությունը իրոք տպավորիչ էր՝ Վանաձոր, Սպիտակ, Շուշի, Գավառ, Վեդի, Հրազդան, ու հասկանալի է, որ այս առումով ևս ստուգատեսը հաջողված է:
Բնագիտատեխնիկական ցուցադրությունն անցավ նախատեսվածից ավելի տպավորիչ, յուրաքանչյուր խումբ փայլուն կերպով ներկայացրեց իր կատարած աշատանքը:
Արդեն ճաշից հետո մեզ սպասում էր ծրագրի երկրորդ մասը: Այս անգամ ուղևորվեցինք դեպի Մատենադարան: Մոտ մեկ ժամ Մատենադրանում շրջելուց և ցուցադրվող նմուշները դիտելուց հետո, հնարավորություն ստացանք փոքր-ինչ զբոսնելու քաղաքում:

Բայց ինչպես նշեցի, օրը շատ հագեցած էր, ու բոլորս հասցրել էինք հոգնել, ուստի  վերադարձանք դեպի կացարան: Արդեն վաղը մեր բոլոր հյուրերը կվերադառնան իրենց տները, բայց մինչ այդ նրանց ևս մեկ կարևոր ցուցադրություն է սպասում մարմարյա սրահում, այս անգամ նրանք հյուրընկալելու են  ամենափոքրիկ սեբաստացիներին: