• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2014թ. դեկտեմբերի 27-ից 2015թ. հունվարի 11-ը կրթական օբյեկտների պահպանության և շահագործման մասին

ՀՐԱՄԱՆ

23.12.2014թ.

  1. Հաստատում եմ 2014թ. դեկտեմբերի 27-ից 2015թ. հունվարի 7-ի կրթահամալիրի կրթական օբյեկտներում, ներառյալ նկուղային տարածքները (այսուհետ՝ Շենքեր), աշխատողների հերթապահության կարգը:
  2. Նշված օրերին շենքերը ջեռուցել՝ ապահովելով գազի նվազագույն ծախս և ջեռուցման համակարգի անվտանգությունը` նկատի ունենալով, որ ուսումնական պարապմունքներ և այլ միջոցառումներ շենքերում չեն լինելու: Պահակի (շենքի հերթապահի) առանձնացված սենյակը ջեռուցել էլեկտրական ջեռակով` ապահովելով այդ սենյակում 16-18 աստիճան: Հաստատել փոխտնօրեն Ռ. Սահակյանցի ներկայացրած աշխատողների հերթապահության կարգը (հավելված 1):
  3. Հաստատել ծաղիկների և ընտանի կենդանիների խնամքի ռեժիմն ըստ կրթական օբյեկտների (հավելված 2):
  4. Կրթահամալիրի մանկավարժական, վարչական աշխատողների և ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատանքը վերսկսել 2015թ. հունվարի 8-ին ժամը, 10:00 մանկավարժական աշխատողների ձմեռային բաց դպրոցի աշխատակարգով:
  5. Հրամանին անհատապես ծանոթացնել հրամանում նշված անձանց, դպրոցների և գրասենյակների ղեկավարներին:
  6. Ընդհանուր վերահսկողությունը իրականացնում է Ռ. Սահակյանցը: Դեկտեմբերի 27-ին ստուգում է հրամանի կատարման ապահովումը կրթական օբյեկտներում և արդյունքների մասին գրավոր տեղեկացնում կրթահամալիրի տնօրենին:

Կրթահամալիրի տնօրեն՝    Ա. Բլեյան