• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Գեղարվեստը կրթահամալիրում. կրթահամալիրի գեղարվեստը» համերգ-ցուցադրության կազմակերպման մասին

Հրաման

01.12.2014թ.

«Գեղարվեստը կրթահամալիրում. կրթահամալիրի գեղարվեստը» համերգ-ցուցադրության՝ հեղինակային կրթական նախագծերի ամենամյա տոնավաճառը կազմակերպվում է 2014թ. դեկտեմբերի 16-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ համատեղ «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի հետ: Այդ նպատակով.

  • ստեղծել նախագծի համակարգման խումբ՝
    Նաիրա Նիկողոսյան (ղեկավար)
    Գրիգոր Խաչատրյան
    Հարություն Թոփիկյան
    Քնարիկ Ներսիսյան
    Տիգրան Պարսիլյան
    Առնոլդ Բլեյան («Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի տնօրեն, իր համաձայնությամբ)
  • տոնավաճառ՝ համերգ-ցուցադրությունը կազմակերպել չորս մասով.
  1. ​«Կամերային համերգ». պատասխանատու՝ Հարություն Թոփիկյան, Սվետա Ճաղարյան, Մերի Առաքելյան.
  2. «Երգող, պարող դպրոց» պարատուն, թատերական-երաժշտական ներկայացում. պատասխանատու՝ Սյուզի Մարգարյան, Արշակ Գասպարյան, Էլեն Պողոսյան, Քնարիկ Ներսիսյան, Կարեն Խաչատրյան.
  3. կերպարվեստի-տեխնոլոգիայի ցուցադրություն-աճուրդ. պատասխանատու՝ Արման Գրիգորյան, Գրիգոր Խաչատրյան, Սուսան Ամուջանյան, Կարինե Մացակյան,
  4. կրթական նախագծերի ներկայացում-տոնավաճառ. պատասխանատու՝ Զարուհի Առաքելյան, Մարինե Մկրտչյան, Տիգրան Պարսիլյան.
  • Նաիրա Նիկողոսյանին, Հարություն Թոփիկյանին, Գրիգոր Խաչատրյանին,  Կարեն Խաչատրյանին՝ տեղում ճշտել դեկտեմբերի 16-ի համերգային ծրագրի, ցուցադրության հետ կապված բոլոր տեխնիկական խնդիրները.
  • Նաիրա Նիկողոսյանի ներկայացմամբ հաստատել դեկտեմբերի 16-ի համերգային ծրագրի ժամանակացույցը (հավելված 1),  հրավերի, ազդագրի տեքստերը (հավելված 2).
  • «Սեբաստացիրներ» ուսուցչական, պատանեկան, մանկապատանեկան երգչախմբերի, գործիքային խմբերի պարապմունք-փորձերը մինչև դեկտեմբերի 16-ը  դարձնել շաբաթական 3 անգամ.
  • տեխնիկայի ընտրության, տեղափոխման,  դրանց անխափան աշխատանքի պատասխանատու ճանաչել Սեն Միքայելյանին, Վահրամ Մարտիրոսյանին. տեխնիկայի տեղափոխումն ավարտել դեկտեմբերի 15-ին՝ մինչև ժամը 19:00.
  • դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14.00,  նշանակել համերգի գլխավոր փորձը Կամերային երաժշտության տանը.
  • նախասրահի ցուցադրության տեղադրումն ավարտել դեկտեմբերի 15-ին՝ մինչև ժամը 19:00.
  • CD-ների, հագուստների, հրավերի, մեծ ազդագրի պատրաստումն ավարտել մինչև դեկտեմբերի 15-ը, պատասխանատուներ՝ Գրիգոր Խաչատրյան, Կարինե Մացակյան, Զարուհի Առաքելյան.
  • ԶԼՄ-ների հետ կապի և ցուցադրություն-համերգի հանրայնացման, տեսաձայնագրման պատասխանատու ճանաչել Սեբաստացի TV-ին՝ Սուսան Ամուջանյան, Մարինե Մկրտչյան, Անի Սարգսյան և ընկերներ.
  • հրավիրատոմսերի, տոմսերի տարածման կազմակերպման պատասխանատու նշանակել Լիլիթ Ազիզխանյանին, Առնոլդ Բլեյանին.
  • գովազդի, հովանավորների հետ աշխատանքի պատասխանատու նշանակել Նաիրա Նիկողոսյանին, Առնոլդ Բլեյանին.
  • ընդունել ի գիտություն, որ կրթահամալիրի բոլոր սովորողները, աշխատողները ծանոթ են հրամանին և ապահովում են առավելագույն  մասնակցություն, իրենց նպաստն են բերում համերգ-ցուցադրության կազմակերպմանը.
  • հրամանին անհապաղ ծանոթացնել հրամանում նշված անձանց։