• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անցյալի շղարշը գերող է

Լավ էր: Վերջին փուլում մէ տեսակըմ չէր ստացվի: Անմիաբանություն չկար: Հերվա շրջանավարտները իրանց հետ հավեսը չտարան, բայց նաև շատ բան տարան: Կուզեինք ճամփորդել, բայց ինչ-որ բան անընդհատ չէր ստացվի: Հանգամանքները: Մէ խոսքով: Էս անգամ ստացվավ: Ուղղություն վերցրեցինք հյուսիս: Նշանակետը` Ծակ քար, իսկ հետո Կումայրի: Ինչխ օր միշտ կեղնի,  կազմը լավն էր: Եղանակը` վատ: Ջավախքում չէինք, բայց չափից շատ տերյանական էր: Չնայած, ինչքան գիտեմ, Շիրազն արաղն ավելի է սիրել քան անձրևը, իսկ Իսահակյանը կնկդանց միշտ էլ նախընտրել է անձրևից: Դե Մեծ մարդու` իմ և Ձեր Մհերի մասին էլ չպատմեմ: Ծակ քարը հարուստ է ավանդույթներով: Պատմությունով: Ցավոք, ըդիկ դարձել էր Շիրակի Աշտարակի ձորը: Երբ օր ես դպրոցական էի, ըդպես չէր: Անձրևն անձրև, բայց ըդիկ էլ իրա հմայքն ունի: Մէ տեսակ ճամփեն  լավ չէի հիշե: Նախկին «Տռիկոտաժի աստանովկեն» կայնանք հարցնելու (սովորողների մտքով էլ չանցավ, թե ինչու կանգնեցի այդտեղ. դաժան ու երանելի իննսունականներին ինչքան ժավելի սպիրտ եմ հանել այդ գործարանից, որպես երեխա, այժմ այդտեղ բաց դաշտ է: Նախկին տնօրինությունը բոլոր սարքերը վաճառեց պարսիկներին): Մեր ու աղջիկ էին թրջված՝ միջին վիճակագրական կումայրեցիներ.
- Դուք էլ Թոփառլի կերթա՞ք:
- Հա, կերթանք, ինչ է  եղե: Մեզի էլ կտանի՞ք:
- Կտանինք: Նստեք:
- Աստված մեկերդ հազար էնե, ձեր էրածի չափով ձեր առաջը բերե, ուխտ ունինք թոփառլվա մատուռը, վաղուց ենք խոստացել եսօր կերթանք (է՜, ուր էր թե Ձեր պաշտած աստվածը Ձեր բոլոր ուխտերը ընդուներ և առարկայական դարձներ): Գնացինք: Աղջիկը քույրական կսորվիր: Մեր ջահիլ վախտ, ձորի մայլի հեղինակություն Բուտիկը (չխառնել ֆրանսիական վաճառասեղան-բուտիկների հետ), քույրականին «հայ-կույս բազա» կըսեր: Սաղ աղջիկ կսորվին: Պարզվեց՝ ֆելդշերական էլ են բացել, մեկ ու մեջ տղեք էլ կան:

Եղանք Ծակ քար: Մէ մասը համարձակվան, մյուսները` չէ: Ծակ քարից ետ գալուց էլի չորս հատ ղոնախ ունեինք, մեկն էլ Շիրակ գեղի 12-րդների դասղեկն էր: Կումայրու մանկավարժականն էր պրծել: Իմ ընկերներն ու դասատուներն էին դաս տվել: Ուրախացա: Կպատմեր, թե ինչղ է երեխեքին տարե Գառնի-Գեղարդ: Երանություն: Ընթացքում էլ պարբերաբար կըսեր, օր Երևանի դպրոցների կյանքն ուրիշ է, շատ տեղ կերթան: Մերն անհույս է: Համոզեցի, օր ըդպես չէ: Համոզվավ: Իջանք առաջվա Լենինի հրապարակը: Հմի էդ հրապարակում Լենինի արձանը չկա: Կումայրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանը, դրսի համար Մարիամ Աստվածածնի արձանն էր քանդակե 2000 թվին: Պատվիրատուն մեռավ: Բայց փողը տվել էր: Արտուշն էլ որոշեց, օր էդ արձանը բդի իրա քաղաքին մնա (նվաստս ներկա է եղել արձանի քանդակման բոլոր ընթացքներին և ծանոթ է բոլոր անցքերին. այդ ժամանակ քանդակագործությամբ էի տարված): գարեգին Բ-ն տեսավ ու հավնավ: Ուզեց էդ արձանը Էջմիածին տանի: Արտուշը հրաժարվավ: Սկզբից արձանի գլխի ոսկեզօծ շողի քանդակը գողցան, հետո մե ամսվա մեջ, Արտուշն ու իրա ընտանիքը չորս անգամ ավտովթարի ենթարկվան: Հետո Արտուշից խլեցին «Առաքելություն» հասարակական-քաղաքական կազմակերպության շենքը: Շենքը պատմական է: Ապոլլոնն էլ է էդ շենքի մեջ հիմնադրվել: Ճակատագրի հեգնանքով, հմի էդ շենքը կպատկանի Կումայրու հհկ-ին: 

Չնայած անձրևին, վարորդ Արամին խնդրեցինք օր մեզի սպասե հրապարակ: Սկսեցինք քայլել: Իջանք Հայաստանի առաջին` Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն: Շիրազը հպարտ էր, Ֆրունզը քիչմ թրջել էր: Իսահակյանն էլ`  ինչխ օր միշտ, հեչ չիդես ինչի մասին կմտածեր: Երեխեքին պատմեցի լավ ու վատ պատմություններ: Կալբասի սադով քայլեցինք, հասանք մինչև Տարտու, հմիկվա Խաղաղության օղակ, ըդեղից էլ հասանք Կիրովի (Ռիժկովի) ճեմափողոցը` Հյուսիսային պողոտայի նախահայրը: Էրեխեքն եղան Յոթվերգ, Ամենափրկիչ, Պլպլան ժամ: Երկար քայլինք Գորկու այգով, ցույց տվեցի էն տեղերը, ուր օր կերթայինք դասերից փախնելուց: Պատմեցի նաև, թե ինչ կէնեինք: Էրիկին հատկապես համբուրվող զույգերի տեղանքները կհետաքրքրեր: Էկանք մեր տուն: Աբովյան փողոց: «Եռանկյունի», «Կտոր մը երկինք», «Հեղնար աղբյուր» և այլն...  հեյ գիտի ժամանակներ, որոնք այդպես էլ չեկան: Ինչքան խինդ ու պատմություն կար վախտին: Իսկ հմի, մեռած փողոցի ուրվականն էր: Ավաղ...:

Լեգենդար Լյովա պապի հետ ծանոթացան: Ինչ կհիշեմ էդ մարդուն, էս եղավ 30 տարի Լյովա պապ է: Պատմեց, օր կերթա կուկուլելու: Էրեխեքը սկզբից չհասկցան: Հետո բացատրեց: Օր կխմես, կկլկլա, ըդոր մենք կսենք կուկուլել, մեղմացված տարբերակով: Դուք բդի տեսնեիք սորվողների դեմքերը, երբ օր կլսեին ամեն տեսակի պատմություններ: Էդ ուրիշ հրաշք էր: Հետո հյուրընկալեցինք Էմանուելի խմբին: Էրիկը համառեց ու պնդեց, օր ցույց տամ էն սաղ տները, որոնց մասին երբևէ գրել եմ: Ցույց տվի: Կպատմե հաջորդիվ: 

Հ. Գ.

Էրիկ-ուշիմ, տաղանդավոր ու հետաքրքիր մարդ: Նրա հետ ճամփորդելը երանություն է: Հրաշալի ժամանակը երաշխավորված է:

Սյուզի-Թախիծ ու մշտական երազ կա այս աղջկա մեջ:

Վարդուհի-Միշտ ուրախ է, բայց մտքում:

Մարինա-լռակյաց ու հետաքրքիր: Դժվար է հարմարվում, բայց երբեք չի դժգոհում:

Վովա-Բովանդակ է ու տրամաբանող: Անսպառ հումոր ունի, բայց ուշ է դրսևորվում:

Էդուարդ-միշտ քննադատ ու մեծավարի:

Սանասար-քննող, խելացի ու մշտապատրաստ:

Վահե (մեր դասավանդող Զարուհու եղբայրն է)-այս սրտակերը դեռ շատ հեռու կգնա:

Տարոն-լուռ է ու համառ: Չի փայլում, բայց բարեկիրթ տղա է:

Էդուարդ Գասպարյան-նոր եմ ծանոթանում, բայց արդեն հետաքրքիր է:

Սարգիս-ճանապարհի իմ լավագույն ընկերն ու բարեկամը: Երբեք մի պահանջեք Սարգիսից ավելին: Նա միշտ տալիս է այն, ինչ կարող է:

Վահրամ-շարքային Կումայրեցի: