• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայաստանյան «Ասպետ» ճամբար. օր առաջին

Հայաստանյան «Ասպետ» ճամբարի մեկնարկն արդեն տրված է: Տիար Բլեյանի մաղթանքներից հետո ճանապարհ ընկանք Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից: Կանգ առանք Սևանի լողափում, օրը մի փոքր մռայլ էր, բայց դա մեր սովորողներին հետ չպահեց Սևանում լողալու հաճույքից: Եվս մեկ անգամ զմայլվելով Սևանով՝  ճանապարհ ընկանք դեպքի Հնեվանք: Ճամբարային վրանները մեզ էին սպասում.  ջոկատների բաշխում արեցինք, տեղավորեցինք մեր իրերը, մի փոքր հանգստացանք, ընթրեցինք, այնուհետև նստեցինք խարույկի առջև և սկսեցինք մեր գիշերային զրույցը: