• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այսօր

Այսօր մեկնարկեց <<Ասպետ>> ռազմամարզական, հայրենագիտական ճամբարի հայաստանյան առաջին նախագիծը: Ավագ դպրոց վարժարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում կրթահամալիրի ավագ դպրոցների սովորողների հետ: Այնուհետ մասնակիցները բաժանվեցին ջոկերի: Ճամբարը կունենա երկու փուլ`  երևանյան, իսկ երկրորդ փուլում մասնակիցները կհանգրվանեն Հնեվանքի վրանային ճամբարում: Ճամբարն իրականացվում է ՀՀ ՊՆ համագործակցության շրջանակներում: Այն հետագա փուլերում բաց է լինելու հայաստանաբնակ և արցախաբնակ պատանիների և պարմանուհիների համար: Ճամբարի գործունեության ընթացքին և ամփոփ տեղեկագրերին հետևեք կրթահամալիրի կայքում: