• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օրը տպավորիչ էր ու հագեցած...

Անչափ ուրախացա, երբ առավոտյան տողանի ժամանակ իմացա, որ գնալու ենք Օձուն: Վաղուց էի ուզում լինել այնտեղ: Նախապես տեղեկություններ էինք հավաքել եկեղեցու մասին, որոշ բաներ էլ իմացանք տիկին Մելքոնյանից: Եկեղեցու մոտ  մեզ դիմավորեց  տեր  Վրթանեսը: Նա էլ հենց մեզ պատմեց եկեղեցու պատմությունը:

Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին (Խաչգոնդ եկեղեցի), Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն գյուղում է։ Ըստ ավանդության, Թովմաս առաքյալը  եկեղեցում օծել է քահանաների ու եպիսկոպոսների, դրա համար էլ եկեղեցին ստացել է Օձուն անունը։ Ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է 5-րդ դարում: Եկեղեցու ճակատին և պատուհանների շրջանակներին կան բարձրաքանդակներ։ Հատկապես հետաքրքիր է պատուհանից դեպի աջ  գտնվող հրեշտակի կերպարը, որը ներկայացված է բարդ դիրքում. նա կարծես ձեռքերով հենվում է պատուհանի շրջակալին։

Օրը տպավորիչ էր ու հագեցած: Շնորհակալություն:

Էդգար Էվոյան, «Տաթևեր» ջոկատ