• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կուրթանի «Հնեվանք» բաց ճամբար, օր առաջին

Անհամբեր գիշերվանից հետո երկար սպասված առավոտ, ճամփորհդություն, նոր ընկերներ: Ինչպես միշտ հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եղեղեցու մոտ, տիար Բլեյանը տվեց ճամբարի մեկնարկը, և ճանապարհվեցին դեպի Կուրթան: Ավտոբուսի մեջ ծանոթացանք, տարվեցինք խաղերով և չնկատեցինք էլ, թե ինչպես հասանք Սևան: Լողացինք, վազվզեցինք ավազների վրա. դժվար էր բաժանվել կապուտակ Սևանից, սակայն մեզ սպասում էր ճամբարը:

Հաջորդ կանգառը Մարգահովիտն էր. չքնաղ բնություն, զվարճալի խաղեր և մի փոքր հանգիստ: Շարունակեցինք մեր ճանապարհը և վերջապես համասնք ճամբար: Հեռվից երևացին զինվորական վրանները:

Մեզ դիմավորեց տիար Գևորգը: Ամեն ինչ հաճելի էր, բայց անսովոր. զինվորական վրաններ, անկողին, խոհանոց, սպասք: Իսկ քիչ անց նաև մենք էինք զինվորական համազգեստով:

Արագ տեղավորվեցինք, ծանոթացանք տեղանքին, կանոնններին և գնացինք ընթրելու: Ընթրիքից հետո մեզ էին սպասում աստղերը՝ ընկեր Լևոնի հետ: Իհարկե, հոգնած էինք. շտապեցինք վրաններ` քնելու, առավոտյան վաղ արթնանլու համար:

Հ.գ.: Յուրօրինակ էր նաև իմ ծննդյան տարեդարձը. վրանում և զինվորական:  

Հնեվանք ամառային բաց ճամբար,  «Տաթևեր» ջոկատ, Աննա Պետրոսյան