Առավոտյան 6:30 8-րդ դպրոցի սովորողների հետ զինվորական մեքենաներով շարժվեցինք դեպի Շուշի: Հետո շուրջ 12 կիլոմետր քայլեցինք մինչև Ջդրդուզ, շուրջպար սարի վրա, նորից քայլարշավ: Երեկոյան Ստեփանակերտի հրապարակում մասնակցեցինք համերգին: Ընկեր Արշակի սովորեցրած բոլոր պարերը պարեցինք Արցախի պարի պետականի հետ:
Հրաշք….Այլ բառ չեմ գտնում, որպեսզի նկարագրեմ այն քաղաքը, որտեղ գտնվում եմ շնորհիվ կրթահամալիրի: Չեմ հասկանում, բայց շատ տարօրինակ ու մինչ այս ինձ անծանոթ զգացմունքներ եմ ապրում, որոնք բառերով ուղղակի նկարագրել հնարավոր չէ: Քիչ մնաց. կվերադառնամ՝ համոզված լինելով, որ ԱՆՊԱՏՃԱՌ հետ եմ գալու:
Ու վստահ եմ, եթե հանկարծ, աստված մի արասցե, հայոց հինավուրց հողում մրրիկ բարձրանա, մայիսի 9-ով պիտի վերջանա: