• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2014-2015-ի ուսումնական պլաններ, ուսումնառության պայմանագրեր

Կրթահամալիրի հանրակրթական դպրոցների սովորողներին, ծնողներին, դասավանդողներին

«Դպիրի» «Կլոր սեղան»-ում հրապարակվել են հանրակրթական հեղինակային ծրագրերի 2014-2015 ուստարվա ուսումնական պլանների և ուսումնառության պայմանագրերի նորացված նախագծերը։

Մայիսյան հավաքի օրերին՝ ուսումնական պարապմունքներին և տանը, անհատապես, խմբով, դասարանով, ակումբով ընթերցեք-քննարկեք այդ փաստաթղթերը, դրանց հիման վրա մշակեք Ձեր անհատական պլանի, ուսումնառության պայմանագրի նախագծերը, քննարկեք ծնողների, ընկերների, ուսուցիչների հետ, մայիսյան հավաքի կլոր սեղաններին, գրանցեք բոլոր խնդիրները, առաջարկությունները, լրացումները կամ ուղարկեք դրանք Ձեր դպրոցի ղեկավարին։ Արդյունավետ աշխատանքով ժամանակին կձևակերպեք Ձեր կրթական պատվերը, կպաշտպանեք Ձեր նախասիրությունները և անհատական կրթության իրավունքը։