• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ապրիլի 22: Ծառի օր

Աշխարհի շատ երկրներում ապրիլի 22-ը նշվում է որպես ծառի ու ծառատունկի օր: Այս ավանդույթի արմատները ունեն ավելի շուրջ մեկուկես դարի պատմություն: Ամեն տարի միասնական  ծառատունկի գաղափարը ծնվել է դեռևս 1872թ-ին ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգում,որի գաղափարը եղել է  ամերիկացի գյուղատնտես Ստերլինգ Մորտոնինը: Մորտոնի գաղափարը ընդունեցին մի շարք մարդիկ և 1872թ. ապրիլին տնկվեց շուրջ մեկ միլիոն ծառ:
Էկոտուր 2014 միջազգային ստուգատեսի մեկնարկը կլինի միասնական Էկոակցիայով` Կրթահամալիրի բոլոր 8 դպրոցներում կիրականացվեն ծառին նվիրված աշխատանքներ.