Այսօր, ժամը 15:00-ին, «Հայաթ» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում տեղի ունեցավ Տիգրան Հայրապետյան ամենամյա մրցանակների հանձնումը և Տիգրանի աշխատությունների երրորդ ժողովածուի շնորհանդեսը:
Տիգրանի շիրիմին այցելելուց հետո նրա ընկերներն ու hարազատները, Տիգրանին ճանաչողները հավաքվեցին նշելու նրա ժողովածուների երրորդ գրքի լույս ընծայումը: Բոլորի համար էլ հանդիպումը սպասված էր ու կարոտով լի:
Տիգրանի ընկերները՝ Աղասի Ենոքյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Նիկոլ Փաշինյանը, տիար Բլեյանը և այլք խոսեցին նրա քաղաքական գործունեության, առաքելության ու մեզ փոխանցած իմաստնության մասին, որին հաջորդեց հոբելյարի մասին ֆիլմի դիտումը:
«Աշխարհքաղաքական ծուղակ» ժողովածուն նվիրվում էր ներկաներին, ցանկացողները գումար էին նվիրաբերում «Տիգրան Հայրապետյան» ստեղծագործ մտքի պաշտպանության հիմնադրամին՝ Տիգրանի մյուս հոդվածները հրապարակելու համար:
Կրթահամալիրի գրադարանում նախորդ երկու հատորների կողքին ավելացել է դրանց շարունակությունը, ցանկացողները կարող են վերցնել ընթերցելու:
Շնորհանդեսից հետո հերթը կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակների հանձնմանն էր: