• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ներեցեք արտահայտությանս._«Կուրծքը...»

Ճամբարը յուրօրինակ է, ճամբարը բովանդակ է: Խոսքեր չէ, որ ուզում եմ շռայլել ճամբարային այս օրվան նվիրված: Պարզապես ստորև կներկայացնեմ երկու  ամբողջացված կարծիք, որոնք հնչեցվել են իմ ամենասիրելի մարդու՝ Աիդա Գրիգորյանի և քնքուշ էակ՝ Լիլիթ Աղաջանյանի կողմից:

Ինչպես մի առթիվ նշել էինք՝ Գիտակների ակումբը ծրագրել էր ձմեռային ճամբարի ընթացքում այցելել թանգարաններ: Չշեղվելով մեր որոշումից՝ ուրբաթ օրը, ակումբի շուրջ երեք տասնյակ սովորողներ և վարժարանի մասնակիցներ, Արտակ Հովհանննիսյանի և Վահրամ Թոքմաջյանի գլխավորությամբ ուղևորվեցինք Ժամանակակից արվեստների թանգարան:

Առաջին բանը, որ տեսանք՝ մտնելով սրահ, Մինաս Ավետիսյանի կտավներն էին՝ հայտնի «Ջաջուռը»-ը և այլն, որոնց պատմության դասագրքում էի հանդիպել:

Այնուհետև ցուցասրահի պատերը զարդարում էին Հարություն Կալենցի, Հակոբ Հակոբյանի, Գառզուի, Գրիգոր Խանջյանի, Գրիգոր Խաչատրյանի և այլոց նկարները: Ցուցադրված էին բազմաթիվ հայտնի և ոչինիչ չասող դեմքերի քանդակներ: Ունեցանք հետաքրքիր և փոքրիկ քննարկումներ ամենի շուրջ: Պատմողի դերում հանդես էին գալիս ուսուցիչները:

Գեղագիտական դաշտում ավարտելով մեր էքսկուրսը՝ ճանապարհվեցինք դեպի Արաբկիրի կամ Մալականների զբոսայգի: Այս մասին նկարներում: Ինտելեկտուալ զրույցներ, տրամադրող միջավայր և այլն: 

Հաջորդ այցելությունը՞: Այդ մասին շուտով:

Աիդա և Լիլիթ:

Հ. Գ.

Լիլիթը և Նինան դժգոհ են: Նրանք չկարողացան բոլոր նկարները վայելել այնպես ինչպես կուզենային:

Հ. Գ. 

Համեստության նկատառումներով շատ չեմ բարձրաձայնում, բայց Լիլիթը շնորհակալություն է հայտնում ճամփորդության կազմակերպիչներին: