• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խաշը «Կ» տառ չի սիրում...

 Գիտակների ակումբի մի խումբ տղաների հետ վաղուց էինք որոշել խաշ ուտել: Սկզբում որոշված էր այն կազմակերպել Վանուշի հայրենի գյուղում` Հացիկում: Միշտ ինչ-որ բան խանգարում էր: Գյուղ գնալը չստացվեց, բայց խաշն ամեն դեպքում կերանք: Հավաքվեցինք մի փոքր խմբով, որոշեցինք օր ու ժամ և գործի անցնանք: Քանի որ խաշը Կ տառ չի սիրում, ուստի մեր հավաքին կանայք և աղջիկները բացակայում էին: Առավոտյան ժամը վեցին սկսեցինք հավաքվել Ավագ դպրոց վարժարանի ակումբում: Կամաց-կամաց հավաքվեցինք, պատրաստեցինք, իսկ 8-30 արդեն ամեն ինչ պատրաստ էր: Հաճելի է սովորող-ընկերների հետ նստել նման ջերմ միջավայրում, ինչ-որ բան ճաշակել ու խոսել: Այստեղ կարևորը ուտելը չէ` երևույթն է գեղեցիկ: Խոսեցինք ամեն ինչից, սկսած խաշի ու քյալլի առաջացման պատմությունից, վերջացրած դասընթացի կազմակերպումով: Որոշեցինք, որ հաջորդ նման հավաքը լինելու է կովի քյալլա համտեսելու շուրջ: Հետաքրքիր ու բովանդակ առավոտ էր, որից հետո տղաները գնացին քնելու, ես էլ` մնացի աշխատելու: Շնորհակալություն կազմակերպիչ-մասնակիցներին: