• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Փորձեմ տպավորություններս կիսել

Երկար և անվերջանալի թվացող ճանապարհից հետո հասանք Մուշ… Հասանք և չիմացանք` ինչպես լուսացրինք. գիշերեցինք  հյուրանցում և կրկին ճանապարհ ընկանք… Ճանապարհին, երբ արդեն գրեթե հասնում էինք Իզմիր, նայեցի քարտեզին և  ցանկություն հայտնեցի միկրոավտոբուսով հասնել Գերմանիա, այնուհետև Բրազիլիա և եթե մի քիչ էլ դիմանալու դեպքում հասնել լուսնին… Սպասումներս ճանփորդությունից շատ էին… Հասնելուն պես հասկացա, որ անպայման կիրականանան…

Արդեն 3րդ օրն է ավարտվում, ժամը 22:31  է... Ամեն ինչ շատ լավ է անցնում: «Earth» խմբում եմ… Իմ խմբում միայն ես և Վարդանն ենք Հայաստանից, սակայն այստեղի մթնոլորտը այնպիսին է, որ բոլորս կարծես մի ազգից լինենք… Ամեն խումբ ունի իր առաջնորդին, ով ղեկավարում է մի ամբողջ խմբի՝ մոտ 10-12 մարդու: Ջիմին՝ մեր ղեկավարը, մեզ սովորեցրեց շատ հետաքրքիր խաղեր, ծանոթացրեց սիմուլյատորների հետ, պարապմունքների շնորհիվ շաաատ բաներ սովորեցի տիեզերքի մասին՝ աստղերի և տիերեզերագնացների անուններ իմացա...  Ֆիլմերի շնորհիվ նույնպես շատացրեցի իմացությունս տիեզերքի մասին... Երեկ երեկոյան աստղերին էինք նայում պատշգամբից, հետո մտանք աստղադիտարան... Մի խոսքով` շաատ լավ է անցնում, ուղղակի ժամանակի մասին ենք մոռանում... Օրվա ընթացքում չենք կարողանում  ժամին հետևել... 

Արման Բլեյան