• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ամեն ինչ ֆանտաստիկ է»

 

  Այսօր մեր կրթահամալիրը հյուրընկալել էր intel ընկերության ներկայացուցիչներ Պյոտր Շեգլովին,Մակա Մակատաձեին և Արմեն Բալդրյանին:Գրադարանում տեղի ունեցած հավաքի ընթացքում  ներկայացվեց mskh.amկայքն իր ենթակայքերով,տարբեր լեզուներով,Տ.Հայրապետյան գրադարանի կայքը,«Դպիր» էլեկտրոնային ամսագիրը և այլն:Այսքան տեղեկատվությունից ոգևորված՝ Պյոտր Շեգլովն ասաց,որ այս ամենը ֆանտաստիկ է,և իր հերթին ներկայացրեց իրենց կայքը,որը դասավանդողների համար է հատուկ նախատեսված և մեր դասավանդողներին ևս առաջարկեց համագործակցել:Նաև խոսվեց նոր ինտերնետ կապի,նեթբուքերի մասին:Նեթբուքերի հետ կապված տիար Բլեյանը հանդես եկավ առաջարկությամբ,որ լավ կլիներ,եթե մի ամբողջ դասրան  իր 20-22 սովորողներով ունենում է նեթբուքեր,ապա տվյալ դասարանի դասավանդողին նվիրել նեթբուք կամ զեղչով տրամադրել,intel-ի ներկայացուցիչներն որոշեցին քննարկել այդ հարցը:

   Մեր հյուրերը 2 ժամից  ավելի շրջեցին կրթահամալիրում և վառ տպավորություններով գնացին: