• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայրենի լեզվի սեմինարին

Հունիսի 26-ի մայրենի լեզվի սեմինարը անցկացվեց երկու թեմաների շուրջ բուռն քննարկումներով:

Առաջին հատվածում դասավանողները ներկայացրին «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրի իրականացման իրենց մոդելները: Հատկապես շեշտը դրվեց միջին և ավագ դպրոցներում այդ ծրագրով դասեր կազմակերպելու ընդհանրությունների և տարբերությունների վրա: Որպես հետաքրքիր առաջարկություն՝ կարելի է առանձնացնել Մարինե Ամիրջանյանի ներկայացրած դեբատի մեթոդը՝ «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրի իրականացման շրջանակում: Նշվեցին  այն բոլոր խնդիրները, որոնք այս տարի խանգարել են արդյունավետ դասընթաց կազմակերպել: Դրանք հիմնականում տեխնիկական բնույթի խնդիրներ են, որոնք ի մի բերվեցին և կփոխանցվեն մեր ՏՀՏ մասնագետներին՝ նոր ուսումնական տարում դրանց վերացման հանձնարարությամբ:

Սեմինարի երկրորդ հատվածում ներկայացվեցին ընթերցանության կազմակերպման աշխատանքները: Քննարկումը ծավալվեց այն հարցի շուրջ, թե որոնք են էլեկտրոնային գրքի առավելությունները: Հասմիկ Ղազարյանը, Գոհար Բալջյանը շատ հստակ ձևակերպեցին էլ.գրքի առավելությունները՝ նշելով էլ.գրքի տառատեսակների ազատ ընտրությունից մինչև գրքի պահպանման ավելի հուսալի տարբերակը:

Սեմինարի ընթացքում Սուսան Մարկոսյանը ևս մեկ անգամ նշեց, որ այն դասավանդողները, որոնք տարվա ընթացքում չեն գրել նվազագույն երեք հոդվածը, դեռ ժամանակ ունեն բացթողումը լրացնելու: