• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սկսենք վերջից. Անի

Նկարագրություն: 
Ավերված հարստությունը չի դադարում հարստութուն լինելուց։ Սա Բագրատունիների հարստության գլուխգործոցն է՝ Անին։ Առաջին երկու նկարները Անիի՝ Աբաս արքայի կառուցած դարպասներն են՝ աջ և ահյակ կողմերից։ Երկրորդը Բագրատունիների զինանշանն է՝ առյուծը՝ դարպասի պատին։ Երրորդ և չորրորդ նկարները Տիգրան Հոնենցի տաճարից են պատառիկներ՝ գմբեթի զարդանախշը և գմբեթը՝ ներսից, որմնանկարներով։ Հինգերորդ և ութերորդ նկարները Առաքելոց եկեղեցուց են՝ խաչվող կամարներով և խճանկարով գմբեթը (հենց այդ կամարների շնորհիվ է գմբեթն արտակարգ կայուն), պատուհաններից մեկի զարդաքանդակը։ Վեցերորդն ու տասներորդը Գագկաշեն եկեղեցին է՝ Զվարթնոցի նման կլոր։ Յոթերորդը Մայր տաճարն է՝ բեմը թիկունքից երիզող մույթերով ու կամարներով, որտեղ վատ պահպանված որմնանկարներ կան։ Իններորդը չգիտեմ ինչ շինություն է։ Պարզապես ինձ դուր եկավ կանգուն մնալու համառությունը։

Comments

Հաս ջան, դու ու Անին, մարդն ու Անին, օրհնվի Անի ստեղծող մարդու ձեռքը, օրհնվի Անին չմոռացող ու այցելող մարդը: Կեցցեք:

Ապրես  Հասմիկ  ջան,քո  նկարների  շնորհիվ`հիշեցի  իմ  տեսածները.....

By Հյուր

Add new comment