• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության մրցանակակիրները

 

 

 

   Ապրիլի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Ազգային կինոյի «ՀԱՅԱԿ» երկրորդ մրցանակաբաշխությունը:

   ՀՀ մշակույթի նախարարության սահմանված հատուկ մրցանակին արժանացավ Վիգեն Չալդրանյանը («Ձայն լռության»):

   Հայաստանի ազգային Կինոակադեմիայի սահմանած հատուկ մրցանակի արժանացան ռեժիսորներ՝ Պիետրո Մարչելոն «Փելեշյանի լռությունը» և Արման Երիցյանը «Donkeymentary»:

   Հայաստանի ազգային կինոյի զաչգացման հիմնադրամը «Հայկական կինոյում ներդրած վաստակի համար» հատուկ մրցանակներ շնորհեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին և ՀՀ ժողովրդական արտիստ Ներսես Հովհաննիսյանին:

   Հայակ մրցանակները շնորհվեցին հետևյալ անվանակարգերում՝

Լավագույն խաղարկային ֆիլմ
«Այդ ես չեմ», ռեժիսոր՝ Մարիա Սահակյան

Լավագույն ռեժիսոր
Հարություն Խաչատրյան «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ»

Լավագույն օպերատոր
Մկրտիչ Մալխասյան «Այդ ես չեմ»

Լավագույն սցենարի հեղինակ
Թերեզա Վարժապետյան, Միքայել Պողոսյան «Եթե բոլորը»

Լավագույն նկարիչ
Արմեն  Ղազարյան «Թափառում»

Լավագույն կոմպոզիտոր
Վահագն Հայրապետյան «Եթե բոլորը»

Լավագույն դերասանուհի
Մարիամ Դավթյան «Ձայն լռության»

Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի
Ժենյա Մկրտումյան «Եթե բոլորը»

Լավագույն դերասան
Շանթ Հովհաննիսյան «Գարեգին Նժդեհ»

Լավագույն երկրորդ պլանի դերասան
Խորեն Լևոնյան «Գարեգին Նժդեհ»

Լավագույն կարճամետրաժ ֆիլմ
Թամարա Ստեփանյան «Փետրվարի 19»

Լավագույն վավերագրական ֆիլմ
Հարություն Խաչատրյան «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ»

Լավագույն անիմացիոն ֆիլմ
Նաիրա Մուրադյան «Բալետ»

Լավագույն դեբյուտ
Մարինե Զաքարյան «Փասիանի որսորդը»

Լավագույն արտասահմանյան ֆիլմ
Կարեն Շահնազարով «Սպիտակ Վագր»

Աղբյուրը՝  http://hayak.am