• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անգլերեն լեզվի մրցույթ

Սիրելի սովորողներ և դասավանդողներ,

Այսօր կրթահամալիր էին այցելել ամերիկյան «Խաղաղության կորպուսի» անդամներ Թերրանս Ստիվենսոնը և Թոմ Սիրենսը:  

Հանդիպման ժամանակ քննարկվեց կրթահամալիրում անգլերեն լեզվի մրցույթի կազմակերպման մանրամասները: Մրցույթին մասնակցելու են 11-16 տարեկան սովորողներ Հայաստանի տարբեր շրջաններից: Մասնակիցները կստանան պատվոգրեր և խրախուսական մրցանակներ:

Մրցույթը տեղի կունենա ապրիլի 28-ին, կիրակի օրը, ժամը 12:00-ին: 

Բոլոր այն սեբաստացիները, ովքեր ցանկանում են մասնակցել և ստուգել իրենց անգլերենի իմացությունը, խնդրում ենք նախապես գրանցվել:

Գրանցվելու համար ուղարկեք ձեր անուն, ազգանունը, դպրոցն ու դասարանը [email protected] էլ. հասցերին:

Կից կարող եք ծանոթանալ մրցույթի նյութերին: