• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կաթոլիկ եկեղեցի. վերջի սկիզբը և սկզբի վերջը

 

Կաթոլիկ եկեղեցի. վերջի սկիզբը և սկզբի վերջը

  Այսօր Վատիկանում,  Սիքստինյան կապելլայում, տեղական ժամանակով 16:30 (Երևանի ժամանակով` 19:30) կսկսվի ավելի քան 1 մլրդ. կաթոլիկների առաջնորդի` Հռոմի պապի, ընտրությունը: 115 կարդինալներ 12 թեկնածուներիցկընտրեն Հռոմիեպիսկոպոսին(Episcopus Romanus), Քրիստոսի տեղապահ (Vicarius Christi), առաքյալների իշխանի փոխանորդին (Successor principis apostolorum), Տիեզերական եկեղեցու գերագույն քահանայապետին (Caput universalis ecclesiae), Գլխավոր պոնտիֆիկին (Pontifex Maximus), Արևմուտքի Պատրիարքին (Patriarcha Occidentis), Իտալիայի նախաաթոռ եպիսկոպոսին (Primatus Italiae), Հռոմեական նահանգի արքեպիսկոպոսին և միտրոպոլիտին (ArchiepiscopusacmetropolitanusprovinciaeecclesiasticaeRomanae), քաղաք – պետություն Վատիկանի սուվերենին (PrincepssuiiuriscivitatisVaticanae) , Աստծո ստրուկների ստրուկին (Servus Servorum Dei):

  Օրը երկու անգամ` կեսօրին մոտ և երեկոյան, վառարանում կայրվեն քվեաթերթիկները: Սև ծուխը կվկայի այն մասին, որ ընտրությունները չեն կայացել, իսկ սպիտակը կազդարարի, որ նոր Պապն ընտրված է:

     Իսկ ինչպես սկսվեց:

380 թվականի փետրվարի 28-ին հռոմեական կայսր Թեոդոս I արձակեց հրամանագիր «Կաթոլիկ հավատքի մասին»: Նա հաստատեց Նիկիայի տիեզերական ժողովում ընդունված քրիստոնեական դրույթները: Կաթոլիկ հավատքը դարձավ է կայսրության միակ պետական կրոնը: Թեոդոսից սկսած հետապնդվում էին Քրիստոնեական հավատքի դոգմաներից շեղվածները և հեթանոսները: 381-392թթ. ստորագրվել են շատ հրամանագրեր, ըստ որոնց ոչնչացվեցին հեթանոսական բազմաթիվ տաճարներ և տուգանվում էին հին աստվածներին պաշտողները: Արգելվում էր զոհ մատուցել և զբաղվել մաթեմատիկայով, որովհետև դրանք կապված էին մոգության և կախարդանքի հետ: Հրամանագրերի ոգով շարժվելով, 392թ.-ին քրիստոնյաները, պատրիարք Ֆեոֆիլի  գլխավորությամբ ոչնչացրեցին Ալեքսանդրիայի հռչակավոր գրադարանը: Իսկ մեկ տարի անց արգելվեցին Օլիմպիական խաղերը: