«Տիեզերք» ակումբը նախատեսում է 2012-2013 թթ․ երկրորդ կիսամյակում շարունակել կինոլեկտորիումներն ու ուսումնական պարապմունքները։
Նախատեսված է ավարտել աստղագիտության բաժինն ու անցնել տիեզերագնացությանն ու հրթիռաշինությանը, ինչն արդեն հնարավորություն կընձեռի ակումբի գործունեությանն ավելի կիրառական շունչ հաղորդել։
Նախատեսվում է կազմակերպել թռչող սարքերի մոդելների բաց ցուցադրություն։
Նախատեսվում կազմակերպել հանրամատչելի սեմինար «Կյանքի գոյության անհրաժեշտ պայմաններն այլ մոլորակներում», ինչպես նաև նույն թեմայով գիտահանրամատչելի ֆիլմ ստեղծել։
Նախատեսվում է մասնակցել Իզմիրի տիեզերագիտական ճամբարին, իսկ մասնակիցներին նախօրոք առավելագույնս ծանոթացնել Ամերիկյան NASA-ի կողմից իրականացված կարևորագույն նախագծերի հետ։
Հունիս ամսին պլանավորված է Բյուրականի աստղադիտարանում ունենալ «Տիեզերք» ակումբների ընդհանուր հավաք, ինչպես նաև դիտումներ կազմակերպել աստղադիտարանի դիտակներով։
Կհստակեցվեն նաև Արատեսում պլանավորված տիեզերագիտական ճամբարի օրացույցն ու վերջնական ծրագիրը, որը տեղի կունենա ամռան ընթացքում։
Ավելի հաճախ կկազմակերպվեն գիշերային դիտումներ՝ ընդգրկելով նաև կրթահամալիրի այլ սովորողների։
Կազմակերպել աստղագիտական ինտելեկտուալ մրցույթ «Գիտակների ակումբի» հետ։
Մի քանի ուսումնական պարապմունքներ անցկացնել Անգլերեն լեզվով։
Կազմակերպել այլ ուսումնական ճամփորդություններ։