• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տարօրինակ մարդ արարած

Աշխատելու բուռն ցանկությամբ բացեցի էլ. փոստս և ով քեզ հրաշք... 29 չպատասխանած նամակ: Մի պահ զարմացած նայեցի, հետո փակեցի, կարծելով որ իմը չէ: Հետո զգայական դաշտս կարգավորեցի, հասկացա, որ մեր տանը մենակ ես եմ օգտվում այդ փոստից և նորից բացեցի, այս անգամ արդեն 31 չպատասխանած նամակ, որից 28 սովորողներից: Պարզվեց ինչ: Մեր սովորողները մի մասը, անհասկանալի է, թե ինչ էին անում անցնող հինգ ամիսների ընթացքում և եկել հասել է վերջին օրը ու նրանք նոր որոշել են ուղարկել իրենց անհատական աշխատանքները: Օբյեկտիվ է արդյո՞ք: Լավ, ենթադրենց ամեն ինչ դնում ենք մի կողմ, ես դրանք ստուգում եմ ու հետ ուղարկում, մատնանշելով այն կետերը, որոնց շուրջ դեռ պետք է աշխատել: Առաջին կիսամյակի համա՞ր եք անում: Շատ լավ: Կներեք անձնական հարցի համար, բա հինգ ամիս ի՞նչ էիք անում: Կարելի է արդյո՞ք մարդուն պարտադրել, թե մեր չաշխատելու ու խասիաթ դարձած լոդրության ջառմեն(ներեցեք բարբառաբանության համար, հարմար համարժեքներ չեմ գտնում) դու քաշի մի գիշերում: Ի՞նչու չի կարելի ռացիոնալ օգտագործել ժամանակը, երբ ունես այն ու ծախսում ես անտեղի: Հավաստիացնում եմ Ձեզ, որ Դուք, այն ոչ մի արդյունավետ բանի վրա չեք ծախսել, այս անցնող ամիսների ընթացքում: Ինչու չի կարելի կատարել աշխատանքը այն ժամանակ, երբ դա քեզ հանձնարարում են: Ուզում ե՞ք ասեմ այս տեմպերով ուր եք հասնելու: Շատ լավ, ասեմ: Ոչնչով չեք տարբերվելու ոչ մի նպատակ կամ սովորելու ձգտում չունեցող այն ուսանողներից, ովքեր ամբողջ իրենց գիտակցական կիսամյակը վատնում են անարդյունավետ ժամանցի վրա, իսկ վերջին փուլում ընկնում են ցայկնոտի մեջ ու երկար ժամանակ չեն կարողանում դուրս գալ դրանից: Սիրելիներս, փորձեք հանգիստ, համաչափ, արդյունավետ բաժանել Ձեր օրվա ժամերը, դրա մեջ հատուկ տեղ հատկացնելով Ձեր գլխավոր պարտականություններին՝ սովորելուն, հետազոտելուն, ուսումնասիրելուն, ստեղծագործելուն: Դժվարանում ե՞ք: Ոչինչ: Մոտեցեք: Հարցրեք: Փորձենք միասինև արդյունավետ տնօրինել Ձեր ժամանակը:

Հ. Գ. 1 Այն աշխատանքները, որոնք ուղարկել եք կեսգիշերից հետո, այս կիսամյակի համար չեմ ստուգելու:

Հ. Գ. 2 Բլոգներում հրապարակելու պարագայում, բոլոր այն աշխատանքները, որոնք ես չեմ ստուգել, խնդրում եմ իմ անունը չմատնանշել: