Սուրբ Ծննդյան Պատարագին առաջնորդանիստ սբ.Սրագիս Եկեղեցում էինք նաև մենք մի քանի սեբաստացիներս`տիար Բլեյանի գլխավորությամբ:
Սբ.Պատարագից հետո մենք այդ փոքրիկ խմբով գնացինք Նավասարդ սրբազանին շնորհավորելու և նրանից օրհնություն ստանալու:
Պրոֆեսիոնալ լուսանկարիչը, որը հրավիրված էր լուսանկարելու,իր ֆոտոխցիկով ֆիկսեց նաև այս նկարը (նյութիս գլխավոր նկարի մասին է խոսքը):
Տիար Բլեյան, այս նկարը Սուրբ Ծննդյան նյութերի հետ պետք է ավելի շուտ լիներ մեր կայքում,սակայն լուսանկարիչը «կարծում էր», որ լուսանկարները շտապ փոխանցելու կարիք չկար և միայն տեսակավորելուց հետո է տրամադրել առաջնորդարանի մամլո դիվանին:
mskh.am-ի սիրելի ընթերցողներ,ներողամտաբար վերաբերվեք նկարի այսքան ուշ հայտնվելը կայքում:
Առաջարկում եմ այդ օրվա մի քանի այլ լուսանկարներ ևս: