• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բնագետների հերթական սեմինար-հավաքը

Դասավանդողի ձմեռային դպրոցի հունվարի 9-ի աշխատանքները կազմակերպվեցին Դպրոց-պարտեզում:

Բնագիտություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, էկոլոգիա առարկաների դասավանդողների սեմինար-հավաքը վարեց Նալբանդյան Հասմիկը: Սեմինարի թեման՝   «Առարկայական ծրագրերի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների արդյունքների քննարկում»:
Քննարկումը սպասվածի չափ բուռն էր. բոլորն ասելիք ունեին: Ներկայացվեցին կատարված աշխատանքները, շեշտվեցին ձեռքբերումները: Ապա խոսվեց  բացթողումների մասին: Խմբի անդամների մի մասը համոզված էր, որ դրանց պատճառը դասաժամերի քիչ լինելն է:
Որպես առաջնահերթ խնդիր արձանագրվեց բնագիտությունից մեթոդաբանական ձեռնարկ ունենալու անհրաժեշտությունը: Կարևորվեց յուրաքանչյուրի մասնակցությունը կրթահամալիրի գրադարանի ֆոնդի հարստացման գործընթացին:
Սեմինարի մասնակիցներն անդրադարձան առարկայական ծրագրերին՝ պահանջելով հիշել սովորողի շահերից ելնելու անհրաժեշտությունը, դասագրքերի բարդությունը: 
Դասավանդողներն արձանագրեցին, որ կիսամյակի ընթացքում առարկայական ծրագրերն իրականացվել են լիարժեք:
Պայմանավորվեցինք, որ կներկայացնենք կաբինետներին անհրաժեշտ գործիքների ցանկը, կկատարենք փորձի փոխանակում: