• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեծ մարդկանց կյանքը սկսվում է նրանց մահվանից...

1924թ հունվարի 9-ին  Վրաստանի Թբիլիսի քաղաքում ծնվեց 20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ, վառ անհատ Սերգեյ Փարաջանովը:

Ապագա ռեժիսորը սովորել է Թբիլիսիի Կոնսերվատորիայի վոկալ և ջութակի բաժիններում: Հետագայում ընդունվել է Թբիլիսիի երկաթուղային տրանսպորտի ինժեներների  ինստիտուտի շինարարական  ֆակուլտետը, որտեղ սովորել է ընդամենը կես տարի: Հետագայում աշխատել է Կիևի կինոստուդիայում որպես կինոռեժիսորի օգնական, այնուհետև Հայֆիլմ և Վրաստան-ֆիլմ ստուդիաներում:

Անգնահատելի է Փարաջանովի դերը հայ կինոարվեստի ոլորտում: Նա ամեն անգամ հանդես է եկել ինքնատիպ և նորարարական դրսևորումներով, և իրեն հատուկ գեղարվեստական ոճով: Լեզուն, որով ներկայանում է Փարաջանովը, բնորոշ է միայն իրեն: