• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թող 2013-ը լինի հանդուգն նախաձեռնությունների ու ստեղծական խիզախումների տարի

«Իմ որդին՝ Դավիթը, այս տարի դարձավ մեկ տարեկան, իսկ դուստրս՝ Շուշանիկը, դարձավ կոնսերվատորիայի ուսանող, թոռնիկներս էլ մեկ տարով մեծացան: Բոլոր նախաձեռնությունները, որ կյանքի կոչվեցին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, բոլորը հաջողեցին»,- նշեց Աշոտ Բլեյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի հասարակական կյանքին, Աշոտ Բլեյանի կարծիքով ամենամեծ կորուստն ու լարվածությունը սիրիահայերի շուրջ ստեղծված պատերազմական վիճակն էր: «Աղոթել ենք ու շարունակում ենք աղոթել նրանց համար, որովհետև սիրիահայ համայնքի կորուստը հայերենի, մշակույթի ու մեր ինքնության կորուստն է: Մեծ կորուստ է ամեն մի ինքնաբռնագաղթող քաղաքացու կորուստը, որը ուժազրկում է Հայաստանին: Չէ՞ որ այդ ժամանակը մեզ տրված էր արարումի համար, մենք պետք է 22 տարում ունենայինք ուրիշ Հայաստան»,- ասաց Աշոտ Բլեյանը:

Նրա ակնկալիքը 2013-ից այն է, որ յուրաքանչյուր հայ դառնա պատասխանատու իր երկրի լավ ապագայի համար, որ քաղաքացիները դադարեն փնթփնթալ ու դրանով չօտարեն իրենցից պատասխանատվությունը: «Եկեք Նոր տարին դարձնենք իրական, սահման քաշենք կորստի ու փնթփնթոցի միջև, մեր անպատասխանատվության ու օրինականացված պահանջատիրության միջև: Մենք տեսանք, որ յուրաքանչյուրիս անպատասխանատու վերաբերմունքից Հայաստանը ոչինչ չշահեց: Թող 2013-ը լինի հանդուգն նախաձեռնությունների ու ստեղծական խիզախումների տարի: Այդ առումով 2013-ը կարող է ամեն մեկիս համար դառնալ նշանավոր տարի»,- եզրափակեց Աշոտ Բլեյանը:

http://www.galatv.amhttp://www.galatv.am/news/view/asot-bleyan_03.html