• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամանորի խորհուրդը

 

Քրիստոնեական առումով Ամանորը հաշվետվության յուրօրինակ մի օր է յուրաքանչյուր մարդու համար: Օրինակ, երբ ամփոփվում են տարվա ընթացքում կատարվածգործերը:

Ս. Ծնունդը աշխարհի քրիստոնյաների ամենամեծ և սիրված տոներից է: Իր նշանակությամբ, էությամբ, թե՜ խորհրդով Ամանորըզ զիջում է Ս. Ծննդյանը: Ամանորն ինքնին օրացուցային փոփոխման երևույթ է, և իր մեջ որևէ խորհուրդ չունի: Իսկ Ս. Ծնունդն ամբողջությամբ Խորին Խորհուրդ է` Աստծո Որդու Ծնունդը, որը մարդկության համար դառնում է նոր և անվերջանալի սկիզբ: Ս. Ծննդյանը նախորդում է պահք, որը սկսվում է դեկտեմբերի 30-ին և ավարտվում հունվարի 5-ի երեկոյան` Ճրագալույցի Ս. Պատարագով: Այս շրջանում բացառվում է կենդանական սնունդ:

Հոգևորականները հորդորում են Ամանորը դիմավորել եկեղեցում, խորհել հոգևոր վիճակի մասին և ստանալ Աստծո օրհնությունը:

Արփինե Նազարեթյան

info.mskh ակումբ