• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Չմոռանանք ևս մի կարևոր տոն

Նոր տարին նշելուց նաև չպետք է մոռանալ որ 1886 թ.-ի հունվարի 1-ին Նախիջևանը ազգին տվեց մի այնպիսի ռազմա-քաղաքական գործիչ, ով հետագայում պետք է փոխեր Հայ ազգի ցեղային դիմագիծն ու գաղափարը, ով մեկ գաղափարի շուրջ հավաքեց պատերազմների ու փոփոխությունների մեջ տառապող:

Գարեգին Նժդեհը ստեղծեց Ցեղակրօն շարժումը, որը քարոզում էր ցեղաճանաչում, հայրենասիրություն, արիություն և քաջություն:

Ցեղամարդը, ըստ իր գաղափարների ինքնաճանաչման և հայրենասիրության, վերջին աստիճանն է, Ցեղամարդը պատրաստ է կռվել իր ազգի ազատության և մաքրության համար:

Եկեք լինենք Ցեղաճանաչ, չէ որ միայն այդպես է հնարավոր մաքուր պահել մեր ազգը, մեր Ցեղը, ինչպես նաև հարգել ու հիշել իր նախնիների գործը և նրանց ոգիների զորությունը:

Շնորհավորում եմ, իհարկե, Գարեգին Նժդեհի ծննդյան կապակցությամբ: Բայց Նժդեհի ծննդյան առիթով ուզում եմ շնորհավորել հատկապես բոլոր նրանց, ովքեր իրենց մեջ պահում են Նժդեհի ոգին, ուժը և հայրենասիրությունը:

Նժդեհը ողջ է քանի դեռ մենք ընդունում ենք այն գաղափարները, որոնց համար կռվել է Նժդեհը, առանց որոնց իհարկե անհնար կլինի պահել մեր Հայրենիքը մաքուր, պաշտպանված և զերծ օտարական պղծիչ գաղափարներից և անձանցից:

Ղարիբյան Վահե

 

Ես կարդացի ցեղիսթողած աստվածայինհետքերըերկրագնդիվրա, տեսա, համբուրեցի, պաշտեցի- ես դարձացեղակրոն: Գարեգին Նժդեհ

 

Նժդեհի մասին կենսագրական փոքիկ տեսանյութը դիտեք այստեղ