• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գիտակից հավատք. Սուրբ Ծննդյան պահքը

Հայ Եկեղեցու տոները լինում են շարժական ու անշարժ: Շարժական են այն տոները, որոնց նշելու օրը ամեն տարի տոմարական հաշվարկներով փոփոխվում է: Դրանքից են մեր հինգ տաղավար տոներից չորսը՝ Սուրբ Հարության, Պայծառակերպության, Սուրբ Աստվածածնի վերափոխման, Խաչվերացի տոնորը: Եվ քանի որ մնացած տոների ու հիշատակությունների օրերը հաշվարկվում են այս տոներից, մյուսներն էլ են դառնում շարժական: 

Անշարժ տոներից է Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Մեր հայրերը հաստատել են, թե կոնկրետ որ օրն  է մարմնացել մեր Տեր Հիսուս Քրիստոս և ամեն տարի այդ օրը հստակ տոնվում է: 

Ինչպես բոլոր տաղավար տոներից առաջ, Սուրբ Ծնունդին նախապատրաստվելու համար էլ սահմանված է պահեցողության շրջան, որի ընթացքում քրիստոնյան, հրաժարվելով կենդանական ու առատ սննդից, իր հայացքը ներս է ուղղում, որ մաքրի ու պատրաստվի իր ներսում ընդունելու Մարմնացյալ Հիսուսին: 

Ցավոք՝ մեր օրորում պահքը դառնում է մոդայիկ մի բան, բայց պետք է հիշել ավետարանական այն խոսքը, որ պահք պահելիս պետք չէ ցույց տալ ու հայտարարել բոլորին այդ մասին: Այն պետք է անել ծածուկ, ներքին որոշմամբ ու հստակ մոտիվացիայով՝ ներսը մաքրելու ձգտումով: 

Իսկ ինչ վերաբերում է պահքի ժամանակ կենդանական ծագում ունեցող սննդից հրաժարվելուն, պետք է հիշել, որ պահքի նպատակը ուտելիքը կամ դրանցի հրաժարվելը չի: Պահքը պետք է պահել նաև հայհոյելուց, նախանձելուց, բամբասելուց, սուտ խոսելուց և այլն: Այսինքն՝ հրաժարվելով այնպիսի մի սովորությունից, ոը մեզ խանգարում է:

Կան մարդիկ, ում համար կենդանական սննդից հրաժարվելը դյուրին է, և պահքի ընթացքում նրանք չեն կարողանում հասկանալ «հրաժարումի» ազդեցությունը: Դրա համար մեր Եկեղեցու հայրերը նաև խորհուրդ են տալիս պահք պահել մի այնպիսի ձևով, որը փոքր դժվարություն պիտի ունենա: Կան մարիկ, ովքեր պահք պահում են ծխելուց, սուրճ ըմպելուց, գազավորված ընմելիք կամ անգամ քաղցրեղեն օգտագործելուց: Դե, պատկերացրեք, թե ծխող մարդու կամ առանց սուրճի «չարթնացող» մարդու համար որքան դժվար է մեկ շաբաթ, անգամ՝ քառասունինը օր, չծխել կամ սուրճ չխմել: 

Բայց այդ փոքրիկ զոհողությամբ պահքը գիտակցաբար պահողը հաստատ զգում է, թե որքան է զորացել հոգեպես: 

Երբ մենք կարողանում ենք հաղթել ուտելիքի նկատմամաբ ունեցած մեր կիրքը, մենք ավելի ընդունակ ենք դառնում չարի դեմ պայքում. ավելի կոփվում ենք ու ավելի ամրանում մեր հավատքում:

 

Ձեզ ենք ներկայացնում Արարատյան Հայարպետական Թեմի պաշտոնական կայքից պաքի ու Սուրբ Ծննդյան մասին այս երկու հարցերի պատասխանները: 

Ինչո՞ւ են քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը տարբեր օրերի նշում: 

Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: 
Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ ‎դեկտմեբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտմեբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության, Մկրտության օր: 

Ուղղափառ եկեղեցին տոնը նոր տոմարով նշում է հունվարի 7-ին: Իրականում Հույն և Ռուս եկեղեցիներում հաշվարկը կատարվում է հին տոմարով: Եվ հունվարի 7-ը համընկնում է հին տոմարի դեկտեմբերի 25-ին:  
Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել Հայ Առաքելական Ս. Եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոները: 

Ինչո՞ւ է Նոր տարվա ընթացքին համընկնում պահոց շրջանը:
Ըստ Հայ Եկեղեցու, Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: 
Հայոց հին տոմարի համաձայն՝ Նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին, այսինքն օգոստոսի 11-ին, որը չէր համընկնում պահքին: Հետագայում` տոմարական նոր հաշվարկի ներմուծմամբ, Նոր տարին սկսեցին տոնել դեկտեմբերի 31-ին, որը համընկնում էր քրիստոնեական մեծագույն տոնի` Ս. Ծննդյան նախընթաց պահքին: Պահեցողները պահող շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»: