Սեբաստացիներ ուսուցչական երգչախումբն էլ ամփոփեց 2012 թվականը: «Սեբաստիա» համեգասրահում դեկտեմբերի 26-ին նրանք իրենց տարեվերջյա ելույթն ունեցան: Այս համերգը տարբեր էր նախորդներից նրանով, որ հանդիսատեսի աթոռին տիար Բլեյանի կողքին էր նստած երգչախմբի ղեկավար Հարություն Թոփիկյանը: Նա լայն ժպիտով էր լսում իր բացակայության ժամանակ փորձեր արած գեղեցկուհի-երգչուհիներին:
Տիար Բլեյանն ասաց, որ պարոն Թոփիկյանը մեկ ամիս Ամերիկայում էր, բայց դա չի խանգարել, որ երգչախումբը պատրաստվի համերգին:
Հանդիսատեսները քիչ էին. երևի պատճառը սովորողների տեղափոխման ժամանակի փոփոխությունն էր, սակայն լավ էր, որ կային նաև մեր դպրոցի այն սովոորղները, որոնք ավելի շատ նախընտրում են այլ՝ ոչ դասական, ոճի երաժշտություն:
Նրանք շատ ակտիվ ու բարձր էին ծափահարում. նրանց էլ էր շատ դուր եկել համերգը:
Համերգից հետո գինով ու տորթով հյուրասիրություն էր սպասում Ավագ դպորց վարժարանի ակումբում:
Աղաջանյան Լիլիթ
info.mskh ակումբ