Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Նոր դպրոցում տեղի ունեցավ ընթերցասրահի բացման արարողությունը: Տիար Բլեյանի գլխավորությամբ արարողությանը մասնակցում էին Ավագ դպրոց-վարժարանի և Միջին դպրոցի ծրագրերի ղեկավարները՝ Գևորգ Հակոբյանն ու Մարիետ Սիմոնյանը, ինչպես նաև Նառա Նիկողոսյանն ու Սուսան Մարկոսյանը: Սվետա Ճաղարյանի և Լիլիթ Առաքելյանի սովորողները իրենց ելույթներով համեմեցին արարողության սկիզբը, այնուհետև տիար Բլեյանը խոսեց գրքերի և ընթերցասրահ ունենալու կարևորության մասին
Լիլիթ Աղաջանյան
info.mskh ակումբ