• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ազատությունը՝ որպես առաքինություն

 

Մարդկային մտքի առանձնակի թռիչքներն, անշուշտ, տարածվում են տիեզերքում՝ թողնելով իրենց հետքը սերունդների մտահորիզոնում: Այս առանցքի մեջ մարդու պատկերացումներն ազատության  մասին դառնում են առաջնային: Երբ խոսում ենք ազատության մասին, բայց չենք կիրառում այն մեր կյանքում, արժեզրկվում է այն բառիս բուն իմաստով՝ դառնալով ինքնանպատակ: Չէ՞ որ այս կյանքում ոչ մի բան չի կարող ինքնանպատակ լինել: Ազատության մասին մարդկանց մի ստվար մասի  թյուր կարծիքները շատ հաճախ պատուհաս են դառնում մի ողջ հասարակության համար: Աստված մարդուն ստեղծեց ազատ կամքով, բանականությամբ, ո°վ ենք մենք, որ սահմանափակենք Աստծո կողմից մարդկությանը շնորհված սիրո այդ մեծ դրսևորումը:  Ազատությունը ներքին հոգեկան անխռով մի վիճակ է, և ով  չի՛ կարող հասկանալ, ընկալել  և իրագործել այն,   ուրեմն նա զուրկ է առաքինությունից: Ճշմարիտ ազատությունն  ամեն մարդու չի տրվում, և այն ո՛չ կգնես, ո՛չ էլ ձեռք կբերես, եթե քո արյան, քո գեներում չկա, կամ էլ կա, սակայն դու քո սրտում սեր չունես,  դառնում ես քննամոլ, մանրախնդիր, կամազուրկ և այսպես շարունակ: Եկեք սիրենք, հարգենք միմյանց և միշտ հիշենք ոսկե կանոնը. «Ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այնպես էլ դուք արեք»: