• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սիմոն որդի Սիմոնի

 Դեռ այն ժամանակ, երբ հայտարարվեց ամառային ընթերցանություն, ուզում էի այս գիրքը խորհուրդ տալ: Սակայն ամեն անգամ մի բան խանգարում էր, որպեսզի այն հրապարակեմ կայքում: Այժմ ասում եմ. «Կարդացեք «Սիմոն որդի Սիմոնի» գիրքը»:

Ժիրայր Ավետիսյանն իր քառահատոր գրքում ներկայացնում է մեր իրական հասարակությունը, հասարակարգը և աշխարհն ընդհանրապես: Երբեմն այդ ամենը նա վերածում է իրական զավեշտի, բայց երբ ամեն անգամ ուշադիր նայում ես շուրջբոլորդ, հիանում ես Ժիրայրի դիտողունակությամբ: Իր գրքում Ավետիսյանը պատմում է Սիմոն վանականի մասին, որ հոգևոր ծառայություն էր իրականացնում Անհավատի վանքում, բայց երբ այստեղ ևս չի գտնում իր փնտրած ճշմարտությունը, փախչում է վանքից և ընկնում Արեգակնափայլ պետություն, որտեղ նշանակվում է Բոլոր Հողմերի նախարար, և հեշտությամբ վեր բարձրանում ծառայողական սանդուղքով: Արեգակնային տերությունում պաշտոնյա էին դառնում երկու տեսակի մարդիկ: Առաջին՝ նրանք, ում գետն էր բերում, և երկրորդ՝ այս տեսակը պետք է անցներ Փառքի ճանապարհով, որն իր մեջ ներառում էր Փոշելիզման ուղին, Մեղքի ճահիճը և մաքրագործման ջուրը...

Ինչքան տիպիկ է բնութագրում մեր օրերը....